ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների վեցերորդ փուլը

ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունների վեցերորդ փուլը
15.02.2017 | 17:11

2017-ի փետրվարի 15-ին Երևանում մեկնարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առևտրի և ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների վեցերորդ փուլը: Հայաստանի բանակցային պատվիրակությունը գլխավորում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

Բանակցային փուլին մասնակցում է ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրենության բաժանմունքի ղեկավար Պետրոս Սուրմելիսի գլխավորությամբ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկումներ անցկացնել համաձայնագրի «Ծառայությունների առևտուր», «Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանություն», «Սանիտարական և բուսասանիտարական միջոցներ» ուղղություններով, ամփոփել «Ապրանքների առևտուր», «Վեճերի կարգավորում», «Թափանցիկություն», «Առևտրի տեխնիկական խոչընդոտներ», «Մաքսային հարցեր» (ներառյալ` Մաքսային հարցերում փոխադարձ վարչարարական աջակցության մասին արձանագրություն), «Մրցակցություն», «Պետական մասնակցությամբ ձեռնարկություններ», «Առևտուր և կայուն զարգացում» ուղղություններով բանակցությունները:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ